«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:
Բանն այն է, որ նա մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ գլուխն ազատելու համար, սակայն չի անում, քանի որ լուրջ պատճառներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ դեպքում նա կհայտնվի ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Եվ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի: Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում՝ կա´մ դատավորի կարիերան, կա´մ աղմկահարույց գործը քննելու ծանր բեռը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը