07 08 2019

Սա տեռոր է. Մելիք Մանուկյանը՝ իր դեմ մահափորձի մասին. «Ժողովուրդ»

Սա տեռոր է. Մելիք Մանուկյանը՝ իր դեմ մահափորձի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևան-Սևան» ճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեռոր համարեց։

Հիշեցնենք, որ  այդ օրը պայթյուն էր եղել ճանապարհի սկզբնամասում գտնվող շշերի գործարանում։

Պայթյյունի հետևանքով վնասվել էին ճանապարհածածկույթը և երկու մեքենա։ Մեքենաները պատկանում էին հենց նախկին պատգամավորին, և ապա պարզ դարձավ, որ պայթյունը միտումնավոր է եղել և պայթուցիկ սարքն էլ հեռակառավարվել է կողքին գտնվող չգործող հյուրանոցից։

Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել 3 անձի։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Մելիք Մանուկյանի հետ՝ հասկանալու, թե ինչ խնդիր է ունեցել նա կալանավորվածների հետ, որ ցանկացել են հենց կամուրջը պայթեցնելու միջոցով իրեն սպանել։

ԱԺ նախկին պատգամավորը, անդրադառնալով կատարվածին, հայտնեց․ «Ես էլ Ձեզ եմ հարց տալիս՝ ինչի։ ԱՅդ մայրուղիով Դուք անցել եք, գիտեք, ինչքան մեքենա է անցնում, բա եթե Դուք անցնեիք այդ մայրուղիով, նման բաների մասին գրեք․․․ հերիք է ինձ կապեք քրեական թեմաների հետ։ Դա միջպետական գլխավոր ճանապարհ է և ամենակարևոր ճանապարհն է, եթե Դուք ինձ ցույց տաք այդխիսի ճանապարհը, մոստ տրաքացնելով մահափորձ անեն, հա, մեքենաներ տրաքացրել են, բայց մոստ․․․ միջպետական ճանապարհին․․․ ես հլը մի կողմ դրած, սա տեռոր է։ Առնվազն 100-200 ավտո այդտեղ են եղել, բա որ մեկիին բան լինե՞ր․ որևէ մեկին բան չեղավ, ու լավ է, որ չեղավ։ Միջպետական ճանապարհը տրաքացնում եք, այս ինչ եք անում, նման դեպքը լրիվ տեռոր է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։   

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ