06 08 2019

Բանտերում կադրային ջարդ է․ «Ժողովուրդ»

Բանտերում կադրային ջարդ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Քրեակատարողական ծառայությունում կադրային ջարդը շարունակվում է. նորանշանակ պետ Արթուր Գոյունյանը լծվել է ՔԿՀ պետերի ազատման գործընթացին:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ երեկ պաշտոնից ազատվել են ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Ժորժիկ Վարագյանը, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյան, ՀՀ ԱՆ «Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Դաշյանը:

Իսկ մինչ այդ պաշտոնից ազատվել էին Արմավիրի, Նուբարաշենի բանտապետերը, Երևան Կենտրոն ՔԿՀ պետ Վահե Պապոյանը, որին ավելի ուշ Արթուր Գոյունյանը նշանակեց իր տեղակալ»։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ