01 08 2019

Ովքե՞ր են անելու վեթինգը․ կենացները քաղցրանում են․ «Փաստ»

Ովքե՞ր են անելու վեթինգը․ կենացները քաղցրանում են․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունա­կում են անհասկանալի գործընթացներ տե­ղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարա­րած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հա­տուկ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկու­թյուններ են հայտնի դարձել։

Ըստ մեր աղ­բյուրների, այդ գործընթացը, որն իրակա­նում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի հայտնի կարծիքից հե­տո), այլ դատավորների բարեվարքության ուսումնասիրություն, ինչպես նաև գործըն­թացի նախապատրաստական աշխատանք­ներն իրականացվելու են հիմնականում մի­ջազգային տարբեր փորձագետների կողմից։Տեղեկություն կա, որ հայ փորձագետների մասնակցությունը այս թեմայի մեջ նվազագույն է լինելու, եղածներն էլ՝ խիստ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ կլինեն։

Թերթն իր հրապարակումներից մեկում ար­դեն նշել էր, որ այս գործընթացում ուրույն մասնակցություն են ունենալու Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի ներկայացուցիչները, սա­կայն կարծես «կենացները քաղցրանում» են։ Տեղեկությունների համաձայն, այս թեմայում խիստ ակտիվ են, այսպես կոչված, «սորոսական» թիմի փորձագետները, նրանք արդեն մի քանի հանդիպում են ունեցել ԲԴԽ կազմի հետ, ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ու բուն գործընթացի հիմ­նական թիրախներն ու ռազմավարությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ