30 07 2019

85 միլիոն դրամ՝ ԱԺ-ում նոր ռենտգենային սարքերի համար․ «Ժողովուրդ»

85 միլիոն դրամ՝ ԱԺ-ում նոր ռենտգենային սարքերի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Ազգային ժողովի Բաղրամյանի անցակետում արդեն մի քանի օր է, ինչ տեղադրվել են ռենտգենային զննող նոր սարքավորումներ, եւ մոտ օրերս տեղադրման աշխատանքները կավարտվեն նաեւ Դեմիրճյանի անցակետում։

Ինչպես հայտնի է, կառավարու­թյունը նոր սարքավորումներ ձեռք բե­րելու որոշում էր կայացրել դեռեւս մա­յիսի 28-ի նիստում եւ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոն­դից հատկացրել 85 մլն դրամ։ Ազգային ժողովի աշխատակազմը հիմնավորել էր, որ շենքի երեք անցակետերում տեղադրված ռենտգենային զննող սարքա­վորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պա­հանջով՝ իրականացվել է առկա սար­քավորումների ուսումնասիրություն, եւ համաձայն ՀՀ պետական պահպանու­թյան ծառայության պետին հասցեագր­ված գրության՝ ՀՀ Ազգային ժողովի անցակետերում տեղադրված Rapiscan 519 s/n 064588Н եւ Rapiscan 520 s/n 983056 ռենտգենային զննող սարքավո­րումները շահագործվում են դեռեւս 1998թ. եւ արդեն իսկ ծառայել են շուրջ 20 տարի։

Այդ սարքավորումներն ար­դեն վաղուց արտադրությունից դուրս են եկել, ինչի հետեւանքով անհրա­ժեշտ պահեստամասերով ապահովու­մը դարձել է առավել դժվար եւ բավա­կանին ծախսատար։ Այդ իսկ պատճա­ռով նպատակահարմար են գտնում ձեռք բերել նշված սարքավորումների արդիական մոդելներ՝ անվտանգության համակարգին վերջնական լուծում տա­լու նպատակով։ Բացի այդ երկու անցակետերից նաեւ ԱԺ նախագահի աշխա­տասենյակի մուտքի մոտ տեղադրվելու է ոչ թե ռենտգեն սարք, այլ միայն մետաղորսիչ կամարաձեւ սարք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ