«ԱՍՆ-ում գտնվող հայոց պատվիրակություններին չի հաջողվում բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ` տեղակալներից վեր բարձրանալ: Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, Արարատ Միրզոյանը բավարարվել է ավելի ցածր մակարդակներով, Վաշինգտոնում «Կրոնական ազատություններին» նվիրված կոնֆերանսին մասնակցող Զոհրաբ Սնացականյանին էլ չի հաջողվել հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ. հանդիպել է նրա տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Դիքերի հետ, չնայած ամեն ինչ արվել է, որ Պոմպեոյի հետ հանդիպումը կայանա:
Ի դեպ, Մայք Պոմպեոն անձամբ է բացել այն կոնֆերանսը, որին մասնակցելու է մեկնել Զոհբաբ Մնացականյանը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը