«Ժամանակ» թերթը գրում է․ «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն:
Պատճառն այն է, որ Բադասյանի տունն այնքան շքեղ է, որ նա մտավախություն ունի, որ այն մամուլի միջոցով կարող է հանրային քննարկման առարկա դառնալ: Իսկ նախարարը չունի այն հարցի պատասխանը, թե ինչ միջոցներով է ինքը նման սեփականություն ձեռք բերել»:
Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հետևյալ պարզաբանմամբ․ «Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:
Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է պարզաբանման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը