«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, ԱԺ աշխատակազմը «պատժիչ» գործողություններ է իրականացնում այն պատգամավորների նկատմամբ, որոնք առանց «հարգելի» պատճառի չեն մեկնում նախապես պլանավորված գործուղումների: Օրինակ՝ նրանց աշխատավարձերից պահումներ են արվում ավիատոմսերի արժեքին համապատասխան, եթե, իհարկե, պատգամավորը «բյուլետեն» կամ հարգելի պատճառ չի ներկայացնում, թե ինչու է հրաժարվում գործուղման մեկնելուց: Օրերս մենք որոշ պատգամավորներից դժգոհություններ լսեցինք (բնականաբար, նրանց անունները հրապարակել չենք կարող), որ ԱԺ ղեկավարությունն այս հարցում էլ է առաջնորդվում յուրային և ոչ յուրային սկզբունքով: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը մեր զրույցում ասաց, որ խոսքը պատժիչ գործողությունների մասին չէ, գործընթացն իրականացվում է օրենքներին և ներքին կանոնադրությանը համապատասխան:
Սակայն նա չմտաբերեց, թե անհարգելի բացակայությունների դեպքում պատգամավորներն ինչպես են փոխհատուցում. «Ես պետք է օրենքը նայեմ, հիմա այսպես չեմ կարող ասել»: Գալստյանը վստահեցրեց, որ անհատական մոտեցում որևէ պատգամավորի նկատմամբ չի կիրառվում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը