««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորները դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրավունքը և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար: Մեկ այլ հայցադիմումով պահանջվում է վճարել չվճարված աշխատավարձը: Այստեղ թերևս իր ազդեցությունն ունի մամուլի կողմից լուսաբանումն առ այն, որ ՊԵԿ պաշտոնյաների զավակները ամիսների ընթացքում պաշտոններ են ստանում, իսկ «կռիշ» չունեցողները՝ անտեսվում: «Կռիշ» չունեցողներն էլ որոշել են իրենց իրավունքների համար պայքարել իրավական հարթությունում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը