«Ժամանակ»-ը գրում է․ «Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հայկական պատվիրակությունները:
Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք ևս կարողանան ներկայացված լինել համահայկական խաղերում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը