26 06 2019

Նոր ղեկավարը չի հաշտվում նախկինի կադրերի հետ․ «Ժողովուրդ»

Նոր ղեկավարը չի հաշտվում նախկինի կադրերի հետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նոր ղեկավար Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո չի կարողանում հաշտվել նախկին ղեկավար Եղիշե Տերտերյանի կողմից նշանակված կադրերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունների պետերը հիմա անորոշ վիճակում են, չգի­տեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց: Որոշ տեղեկություններով՝ այս ընթացքում 4-5 աշխատող է ազատվել աշխատանքից: 

Մեզ հայտնի դարձավ նաև, որ Ավետիսյանը նախկին ղեկավարի օրոք աշխատանքի ընդունվածներին այնպիսի հանձնարարականներ է տալիս, որ չեն կարողանում դա կատարել, և ապա նկատողություն է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխա­տանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանի հետ: «Աշխատանքից ազատման վերաբերյալ կարող եմ ասել, որ մարդիկ իրենց սեփական դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից», - նշեց նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ