«Ժողովուրդ»-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, այս օրերին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում 6 անդամներ կան, որոնցից երկուսը Ազգային ժողովի կողմից ընտրվեցին միայն վերջերս: Եվ դատավորներն ահազանգում են, որ ԲԴԽ-ի ներսում լուրջ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչը կարող է դատավորների շրջանում նոր դժգոհության ալիք բարձրացնել: Դատավորներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ ԲԴԽ-ն այսօրվա իր կազմով կարող է քվորում իրականացնել, և ներքին խոսակցություններ կան այն մասին, որ ԲԴԽ 6 անդամները ցանկանում են նիստ հրավիրել և ԲԴԽ նախագահ ընտրել, որն օրենքով պետք է ընտրվի դատավորների կազմից:
Սակայն վերջիններս դա անարդար են համարում, քանի որ կառույցում միայն երկու դատավոր կա: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրականում դատավորների թվի համալրմանը չսպասելը խորը արմատներ ունի: Եվ լուրեր են պտտվում, որ իշխանություններն այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրվի, օրինակ, դատավոր Սերգեյ Չիչոյանը, որից հետո հրաժարական տա: Այդ ամենից հետո ԲԴԽ թեկնածուները նախագահ պետք է ընտրեն արդեն Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից մեկին: Եվ, ահա, ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ իշխանությունները այս քայլով ամեն ինչ անում են, որ ԲԴԽ նախագահ ընտրեն ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, արդեն ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին: Ա
յս առնչությամբ «ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ես կարծում եմ՝ նման ենթադրությունները կամ երևակայությունները որևէ ձևով հիմնավորված չեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը