19 06 2019

ԿԳՆ-ի թեթև ձեռքով Սորոսականները հիմա էլ երեխաներին են ճամբար տանում․ «Իրավունք»

ԿԳՆ-ի թեթև ձեռքով Սորոսականները հիմա էլ երեխաներին են ճամբար տանում․ «Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուլիսի 1-31-ը, պարզվում է, Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հետ հա­մատեղ՝ ՀՀ Արարատի մարզում կազմակեր­պում է փորձնական ամառային դպրոց, որի նպատակն է նպաստել 3-րդ և 6-րդ դասա­րաններն ավարտած սովորողների կողմից հանրակրթական ծրագրի յուրացմանը և գի­տելիքների առկա բացի լրացմանը, ինչպես նաև՝ զինել աշակերտներին բավարար գի­տելիքներով և հմտություններով, որոնք թույլ կտան շարունակել ուսումը հանրակրթության հաջորդ մակարդակում՝ առանց լրացուցիչ օգնության և կրկնուսուցման, նե­րառյալ՝ քննական և վերլուծական մտքի, խնդիրների լուծման, որոշումների կայացման և թիմային աշխատանքի հմտություն­ների զարգացումը: Ըստ պաշտոնական հայ­տարարության՝ ամառային դպրոցի համար մշակվել են 3-րդ և 6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկանե­րի մոդուլներ:

Առաջին հայացքից բավական գայթակղիչ թվացող այս հայտարարության տակ, թե ինչ ականներ են թաքնված, իհար­կե, դեռ վաղ է կանխատեսել, սակայն, որ նախարարության թեթև ձեռքով սորոսականները հիմա էլ երեխաներին ճամբար են տա­նում, ոչ մի լավ բանի մասին չի հուշում՝ հաշ­վի առնելով, որ Սորոսի հիմնադրամը ոչ մի­այն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում աչքի է ընկել ավելի շատ պետություններ քանդելով ու այլասերվածություն տարածե­լով, քան թե դեռահասների կրթության մա­սին հոգ տանելով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ