07 06 2019

Զոհերի հարազատները ևս 10 տարի կօգտագործվեն քարոզչական նպատակով․ «Հրապարակ»

Զոհերի հարազատները ևս 10 տարի կօգտագործվեն քարոզչական նպատակով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին 10 տարիների ընթացքում ընդդիմությունը, որի մի մասն այսօր իշխանություն է, Մարտի 1-ի զոհերի հարազատներին մի օր ԱԺ էր տանում, մի ուրիշ օր՝ նախագահական, մեկ այլ անգամ էլ՝ դատախազություն՝ պահանջելով բացահայտել, թե ում պատճառով են եղել զոհերը: Զոհերի հարազատներն ամբողջ 10 տարի օգտագործվել են քարոզչական նպատակով։ Երեկվա ընդդիմությունն այսօր իշխանություն է, բայց չբացահայտված են մնում տասը զոհերի սպանությունները։ 

Հիմա հերթը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատներինն է։ Չնայած ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հավաստիացրեց, թե հանձնաժողովը քաղաքական նպատակներով չի օգտագործվի, սակայն նույն Քոչարյանի մեկ այլ հայտարարություն, թե չի բացառվում, որ հանձնաժողով հրավիրվեն ապրիլյան պատերազմում զոհվածների հարազատները, որովհետեւ նրանք, Քոչարյանի բնորոշմամբ, տեղեկություն կրողներ են, ի չիք են դարձնում այդ հավաստիացումները: «Զոհերի հարազատներն ու նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակում»,- մասնավորապես ասել է Քոչարյանը։ Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին էլ այս մարդկանց են փորձելու օգտագործել քարոզչական նպատակով, եւ այսպես՝ եւս տասը տարի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ