«Հրապարակ»-ը գրում է․ Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: «Նման հիվանդին պահելու, պատշաճ բուժօգնություն տրամադրելու հնարավորություն այդ հիվանդանոցը չունի, անգամ ավելի թեթև հիվանդությամբ տառապողներին են այդ հիվանդանոցից ուղղորդում քաղաքացիական հիվանդանոցներ»,- ասաց Մ. Գրիգորյանի բժիշկ Արտակ Մանուկյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ Մ. Գրիգորյանը կտրուկ հրաժարվել է բուժումներից, այդ թվում և ինսուլինից, որն ստանում էր մեծ չափաքանակով:
Բա ի՞նչ է լինելու: «Հնարավոր է ընկնի կոմայի մեջ»: Ե՞վ: «Եվ-ի պատասխանը ես չպետք է տամ»: Իսկ ճի՞շտ է, որ պահանջ է դրված՝ եթե նա որոշակի գումարներ «մուծվի», ինչպես մնացյալք, կալանքից կազատվի, ավելին՝ պատկան մարմինների կողմից դեռ «փնտրվում» է շատ մեծ ոսկին, ինչի մասին խոսվում էր գեներալի կալանավորման օրերին: «Նման հարցերով՝ իրավապահներին, մենք միայն բուժում ենք»»,:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը