05 06 2019

Իշխանության ներսում խնդիր է դրված. կներկայանան միայն 1-ին դեմքերը. «Ժողովուրդ»

Իշխանության ներսում խնդիր է դրված. կներկայանան միայն 1-ին դեմքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօրվանից ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարողականի քննարկում­ները: Եվ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանության ներսում խնդիր է դրված, որ բյուջեի կատա­րողականն ԱԺ-ում ներկայացնեն միայն գործադիր իշխանության առաջին դեմքերը՝ նախարարները, վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ասվել է, որ այս հարցում բացառու­թյուններ չպետք է լինեն: Անգամ նշվել է, որ եթե կան գործադիրի անդամներ, որոնք գործուղման են, պետք է այնպես անեն, որ հասցնեն ներկայանալ իրենց ոլորտի վերաբերյալ քննարկումներին: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ եղել են նախարարներ, որոնք ցանկացել են խուսափել այդ քննարկումներին ներկա գտնվելուց, սակայն ապարդյուն: Թե առաջադրված պահանջը որ­քանով կիրականացվի, պարզ կդառնա արդեն այսօրվանից: Մինչ այդ նկատենք՝ ԱԺ ներկայանալու պահանջը պատահական չէ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, մշտապես քննադատել է այդ ժամանակվա իշ­խանություններին բյուջեի կատարողականները ներկայացնելու նպատակով տեղակալներին ԱԺ գործուղելու համար: Հավանա­բար նաև այդ պատճառով է, որ իշխանությունները որոշել են այս անգամ ԱԺ ներկայանալ առաջին դեմքով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ