25 05 2019

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն «պատժեց» Հայաստանին․ «168 Ժամ»

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն «պատժեց» Հայաստանին․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ի սկզբանե չափազանց բացասական արձագանք ստացավ Յուրի Խաչատուրովի դեմ քրգործի հարուցումը՝ առանց այդ պաշտոնից հետկանչի, որը ՀԱՊԿ ան­դամ բոլոր մյուս երկրները, առավելապես Ռուսաստանը, դիտարկեց որպես ան­հարգալից վերաբերմունք ՀՀ նորընտիր իշխանությունների կողմից: 

Այս ամենն ավելի սուր ընկալվեց, քանի որ Հայաս­տանում նոր էին ավարտվել հեղափոխա­կան իրադարձությունները, և հայ-ռուսական ակտիվ փոխգործակցություն դեռ հաստատված չէր, հստակ չէր, թե ինչ կա­րելի էր սպասել նոր իշխանություններից, և այդ անակնկալ որոշումը բավականին լուրջ հետևանքների պատճառ դարձավ, քանի որ հետագայում Ռուսաստանն ար­դեն չաջակցեց Հայաստանին այդ պաշ­տոնը պահպանելու խնդրում, ըստ էու­թյան, «պատմելով»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է մոսկովյան աղբյուրը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին և օրերս կայացված որոշման պատճառնե­րին: 

Նա հիշեցրել է, որ անցյալ տարեվեր­ջին որոշ նիստեր հետաձգվեցին, ապա ՀՀ-ում ընտրություններ տեղի ունեցան, և հարցն անորոշ վիճակում էր, այդ ընթաց­քում Հայաստանն էլ համոզվեց, որ, եթե չփորձի ինչ-որ կերպ հարմարվել այդ դիրքորոշումներին, ապա ավելի սուր տարա­ձայնություններ են սպասվում, որը կկոտ­րեր ներկայացվող տպավորությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: «Այո, նման իրավիճակի իրա­վական կարգավորումները հստակեցված չէին, բայց պարզից էլ պարզ էր Ռուսաս­տանի և մյուս գործընկերների համար, որ գլխավոր քարտուղարի դեմ քրեական գործ հարուցել պետք չէր՝ առանց նրան այդ պաշտոնից հեռացնելու»,- ասել է մեր աղբյուրը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ