«Իրատես»-ը գրում է․ «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական իշխանության թևերը կտրել, միևնույն է, նրանք կան ու շատ հաճախ համաձայն չեն Փաշինյանի գործողություններին, հայտարարություններին։ Դա բավականին վառ արտահայտվեց երեկ, երբ «գրոհեցին» դատարանները։
Մեր տեղեկություններով, իշխանությունում այս հարցի առնչությամբ տարաձայնությունների մեծ ալիք է բարձրացել առ այն, որ կարիք չկա այդ տեսակ շոուներ բեմադրել, եթե դա հնարավոր է իրականացնել իշխանական լծակներով։
Ընդդիմախոսների համոզմամբ՝ այս քայլով ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ նվազել է, ինչի ապացույցն էր դատարանների առաջ հավաքված մարդկանց սակավաթիվ լինելը։ Իշխանության «թևերից» մեկն էլ շեշտեց, որ հետագայում այս քայլի իրավական հետևանքները կարող են բավական ցավոտ լինել, բայց Փաշինյանին պետք էր աղմուկ, և նա դա ապահովեց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը