««Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյանն ամենևին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆլիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նախապես համաձայնեցված է ԼՏՊ-Փաշինյան «համագործակցության» շրջանակում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու:
Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի դուստրն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների և նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը