14 05 2019

Մի քիչ փող տվեք․ «Հրապարակ»

Մի քիչ փող տվեք․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Աննա Հակոբյանի գլխավորած City of smile  («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը որոշել է փող հավաքել ոչ միայն օլիգարխների գրպանները թափ տալով, այլեւ կառավարության բուֆետի այցելուներից։ Օրերս կառավարության բուֆետում, որն աշխատեցնում է «Արտ լանչ» ընկերությունը, դրամարկղի մոտ նկատեցինք դրամահավաքի համար նախատեսված փոքր արկղը՝ վրան գրված City of smile, ինչպիսիք կան նաեւ սուպերմարկետներում, օդանավակայանում եւ այլուր:

Արկղի վրա երեխայի լուսանկար է, որի վերեւում գրված է՝ օգնենք քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Նկարի կողքին էլ մի քառանիշ թիվ է, որով մարդիկ կարող են SMS ուղարկել՝ դրանով օժանդակելով հիմնադրամին։ Արկղի մեջ շատ քիչ փող կար՝ ընդամենը մի քանի մանրադրամ։ Դե, եթե հանգանակությունն անանուն է, եւ ոչ ոք չի իմանալու, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամին փող ես փոխանցում, փոխանցելու իմաստը ո՞րն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ