14 05 2019

Հանրային վայրերում ծխելը կարող է ամբողջովին արգելվել․ «Ժողովուրդ»

Հանրային վայրերում ծխելը կարող է ամբողջովին արգելվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» վերնագրով մի օրինագիծ: Բայց ուշագրավն այն է, որ ինչպես նախորդ՝ «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագծի, այնպես էլ այս դեպքում e-draft.am կայքէջում «առաջարկ» բաժինը փակ է:

Այսինքն` օրենքի այս նախագծի համար հնարավոր չէ առաջարկներ կամ մեկնաբանություններ թողնել: Ավելին, այս պաշտոնական կայքէջում նախագծերը տեղադրելու ժամանակ աջ կողմում սովորաբար կա տեղեկություն այն մասին, թե տվյալ նախագիծը որքան «կողմ» եւ որքան «դեմ» ձայն է հավաքել: Ու սա միակ օրինագիծն է, որի քվեարկությունը դարձյալ փակված է:

Նշենք, որ այս նախագիծը նախատեսում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում: Ու, շատերի պնդմամբ, այս նախագիծը կարող է տնտեսական առումով պարզապես ձեռնտու չլինել մեր երկրի համար` վնասելով տնտեսությանը, բյուջեի մուտքերի ապահովմանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ