09 05 2019

Վերելակային պայմանավորվածությունը հօգուտ Ադրբեջանի էր․ ԼՂ ԱԽ քարտուղար․«Առավոտ»

Վերելակային պայմանավորվածությունը հօգուտ Ադրբեջանի էր․ ԼՂ ԱԽ քարտուղար․«Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Լուծման տարբերակը դիվանագիտությունն է: ՀՀ իշխանությունը պետք է վարի իր թե´ ներ­քին, թե´ արտաքին քա­ղաքականությունը»,- Aravot.am-ի հետ զրույ­ցում ասաց Արցախի հե­րոս, Արցախի անվտան­գության խորհրդի նախա­գահ Վիտալի Բալասանյանը:

Ինչ վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բանակցություններ վարել հայկական պետությունների կողմից, մինչդեռ քա­նիցս էր հայտարարել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սե­ղան, քանի որ Արցախի ժողովուրդն իրեն վստա­հության քվե չի տվել բանակցելու համար, Վիտալի Բալասանյանը հիշեցնում է՝ Արցախի իշխանություն­ների հետ բանավոր պայմանավորվածությունների համաձայն, ստացել է լիազորություն, որ մասնակցի բանակցություններին և առաջ մղի Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցը: 

Հար­ցին՝ տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունից հետո, առաջնագծում կրակոցները նվազել էին, մինչդեռ, վերջին շրջանում, կրկին ակտիվացել են, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ այդ վերելակային պայմանավորվածությունը, ես չգիտեմ՝ ինչի մասին էր, չգիտեմ՝ ինչ են պայմանավորվել: Այնքանով, որքանով լսել ենք: ՀՀ-ից պաշտոնական ոչ մի հաղորդագրություն չենք ստացել»: Ապա, ադրբեջանական կողմի տևական պասիվությունը մեր զրուցակիցը պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանն իր առաջնագիծն էր ամրացնում: Վերելակային պայմանավորվածությունը, ըստ նրա, միանշանակ, հօգուտ Ադրբեջանի էր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ