01 05 2019

Բաղանիսի ճանապարհի գնդակոծության «անկարևորությունը». «Փաստ»

Բաղանիսի ճանապարհի գնդակոծության «անկարևորությունը». «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ 13:00-ից 14:00-ի հատվածում հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակել է Տա­վուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքին հարակից՝ Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի ուղղությամբ, որը Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մաս է կազմում:

Լուրը միանշա­նակ մտահոգիչ էր և հանրության շրջանում առաջացրեց անհանգստություններ, սակայն տարօրինակ էր, որ առանձնապես տեղեկատ­վական լուրջ տարածում չունեցավ, իսկ թեմայի բարձրաձայնման հիմնական ակտորները անկախ փորձագետներ ու պարզապես ՖԲ ակտիվ օգտատերեր էին: 

Իսկ ահա իշխանական պատգամավորները, հատկապես նրանք, որոնք զբաղվում են նաև խորհրդարանա­կան դիվանագիտությամբ, արտաքին քաղաքականությամբ, պաշտպանական ու անվտանգային հարցերով, ֆեյսբուքյան տիրույթում փաստացի ոչ միայն օտար լեզուներով, այլ անգամ հայերեն չանդրա­դարձան երևույթին:

 Հավելենք, որ արտաքին թեմաներով զբաղվող պատգամավորների ՖԲ էջերին եվրոպական կառույցները ուշադրու­թյամբ հետևում են, ուստի շատ կարևոր է նաև սոցիալական ցան­ցերն օգտագործել համաշխարհային հանրության և ուժային կենտրոնների ուշադրությունը նմանատիպ խնդիրների վրա հրավիրելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ