«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ համագումարը, նախնական որոշմամբ, տեղի կունենա հունիսի 15-ին, թեպետ հնարավոր է՝ մի շաբաթ այս կողմ-այն կողմ։ Իսկ երեկ վարչության անդամության դիմումների վերջնաժամկետն էր։ Մոտ 60 թեկնածու է առաջադրվել, չնայած կա ներքին որոշում, որ կազմը 19 կամ 21 լինի՝ ներկայիս 13-ի փոխարեն։
Նոր կարգ է սահմանվել՝ ով ուզում է դառնալ ՔՊ վարչության անդամ, պետք է, այսպես կոչված, ընտրագրավ մուծի։ «Դա քարոզարշավի համար է, ծախսերը հոգալու»,- ասացին մեզ: Ընտրագրավի չափ է սահմանվել 200 հազար դրամը: Վարչության անդամի թեկնածուն սկզբում վճարում է 50 հազար, որ գրանցվի ու նախընտրական ելույթ ունենա համագումարում, իսկ հետո արդեն՝ որպես գրանցված թեկնածու, ավելացնում է 150 հազար դրամ: Եթե ընտրվում է վարչության անդամ, ապա նրան հետ են վերադարձնում 200 հազարը, եթե չի ընտրվում, գումարը գնում է կուսբյուջե»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը