«Իրավունք»-ը գրում է․ «Ընդամենը մեկուկես տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ամենածանր քննադատությունն էր հղում ԵՏՄ-ի և այդ կառույցին անդամակցելու համար ՀՀ այն ժամանակվա իշխանությունների ուղղությամբ, այլ ուղղակիորեն ԵՏՄ-ին անդամակցությունը համարում էր Հայաստանի համար բոլոր ուղղություններով լրջագույն սպառնալիքներ:
Եվ ահա, տարիուկես անց նա իր արտահայտությամբ իր տանը, որպես «ամենաթանկագին հյուրի», ընդունեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է այցելել այդ նույն ԵՏՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար: Թե ինչպես ստացվեց, որ Փաշինյանը մեկ օրում ԵՏՄ կատաղի քննադատողից վերածվեց ԵՏՄ-ի նման ջատագովի, ժամանակին նա ինքը փորձեց ինչ-որ կցկտուր մեկնաբանություն տալ, որից այդպես էլ որևէ մեկը գլուխ չհանեց: Արդյունքում ասել, թե մասնավորապես ռուսները հալած յուղի տեղ ընդունեցին այդ բացատրությունն ու այն միտքը, թե իրականում Փաշինյանի մոտ կա գաղափարական նման արմատական տեղաշարժ, միամտություն կլիներ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը