«Ժողովուրդ»-ը գրում է․ «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
Ըստ տեղեկությունների՝ իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շրջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված էին: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերությունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետի հասցեին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը