24 04 2019

Դատարանը կհրապարակի Մանե Թանդիլյանի դեմ գործով վճիռը․ «168 Ժամ»

Դատարանը կհրապարակի Մանե Թանդիլյանի դեմ գործով վճիռը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ավարտվել է ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի դեմ հայցի քննությունը՝ Էրեբունիև Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Ուրբաթ օրը՝ ապրիլի 26-ին,դատարանը կհրապարակի վճիռը:

Ըստ այդմ հասկանալի կդառնա՝որքանո՞վ են օրինական եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի կողմից «Չորրորդ գյուղի»տարածքում գործող Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու հիմքերը:

Հիշեցնենք,հեղափոխությունից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից նախարար դարձած Մանե Թանդիլյանն իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրեց հայտնվել դատական քաշքշուկների մեջ, առաջին գործընթացը՝նշված գործով պաշտոնանկ արված ՊՈԱԿ-ի տնօրենի հայցի հիմքով է, մյուս դեպքում՝ ինքն էր դիմել Գլխավոր դատախազություն,ստուգելու իր ենթակաների ստացած պարգևավճարների հիմքերը:

Թիվ 1 տուն ինտերնատում սպասում են, որ ուրբաթ օրընախկին տնօրենի վերանշանակման մասին վճիռկհրապարակվի:

Թանդիլյանին դատի տված տուն-ինտերնատի նախկին տնօրենը ևս վստահ է, որ կվերադառնա նույն պաշտոնին: Ի դեպ, Վահան Զուրաբյաննիր դատական հայցում միանգամից երեք պահանջ է նշել՝ անվավեր ճանաչել «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնիցիրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ նախարար Մանե Թանդիլյանի հրամանը,վերականգնել նախկին աշխատանքումև վճարել ազատման հրամանի հետևանքովհարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:

Հիշեցնենք, Վ. Զուրաբյանից ազատվելու հրամանի հիմքում նախարարության կողմից պաշտոնապես մի բան էր նշվում, սակայն մամուլում հրապարակվածտեղեկատվությունը սլաքներն ուղղում էրդեպի Թանդիլյանի անձնական շահերիդաշտ:

Մասնվորապես, մամուլում նշվում էր այն մասին, որ նախարար Մանե Թանդիլյանն այդ պաշտոնն ազատել էիր մերձավորի համար: Ծնունդով ալավերդցի Արմեն Մելիքյանի անունը,ըստ հրապարակված նյութերի, արդեն իսկուղարկվել էր Կառավարություն կարծիքի,սակայն նախընտրական շրջանումքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց,հետևաբար՝չհասցրեց մերձավորին «Թիվ 1»-ում տնօրենի պաշտոնակատար նշանակելու գործընթացը մինչև վերջ գլուխ բերել:

Վահան Զուրաբյանը168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված որևէ մեղադրանք չի ընդունում և շարունակում է պնդել՝ իր օրոք որևէ չարաշահում չի եղել: Իսկ նախկին նախարարի կողմիցիրեն վերագրված մեղադրանքներն ուաշխատանքից ազատելու հիմնավորումները «ստեղծագործական աշխատանք» է որակում:Պարզաբանումը առ այն, որ Վահան Զուրաբյանը ներգրավված է 2 քրեական գործերում, պատասխանող անձն այսպես է մեկնաբանում.

«Դրանցից մեկը հենց իմ հաղորդման հիման վրա է հարուցվել, որպեսզի հետաքննությունը պարզի՝ արդյո՞ք ինձ վերագրված ապօրինությունները տեղի են ունեցել իմ պաշտոնավարման օրոք, և, որ մեղավոր անձը բացահայտվի ու պատժվի օրենքի ողջ խստությամբ»:

Խոսքըհնոցապանների հետ ձևական պայմանագրեր կնքելու և նրանց աշխատավարձերը յուրացնելու փաստով հարուցված քրեական գործի մասին է, որում ներգրավված անձանց թիվը 7-ն էր, այդ թվում՝ ՎահանԶուրաբյանը: Անդրադառնալով հնոցապանների հետ ձևական պայմանագրեր կնքելու և աշխատավարձերի յուրացման փաստով հարուցված քրեական գործի մանրամասներին՝ Վ. Զուրաբյանն ասում է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել միայն այն պատճառով, որ այդ ժամանակահատվածում ինքն է պաշտոնավարել տուն-ինտերնատում:

«Այո, տնտեսվարն իմ պաշտոնավարման շրջանումիր չորս ենթակաների փոխարեն ինքն է աշխատել՝ ինքն է կարգավորել այդ ոլորտը, և, փաստորեն, մեկ ու կես ամիս գրանցված աշխատողներն այդպես էլաշխատանքի չեն եկել, իսկ ինքը յուրացրել էնրանց աշխատավարձերը: Այս դեպքը բացահայտել է ոստիկանությունը, որից հետո աշխատանքի չեկածչորս անձանց ծանուցագրեր եմ ուղարկել՝ աշխատավարձերը հետ փոխանցելու պահանջով, սակայն նրանց վճարված աշխատավարձերը հետ է վերադարձրել տնտեսվարը,ենթադրում եմ, որ հենց ինքն էլ ստացել է այդ գումարները»,- պարզաբանում է Վահան Զուրաբյանը:

Ի դեպ, այս գործով 6 անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է 2018 թվին, այդ թվում՝ Վահան Զուրաբյանինը, իսկ միակ մեղադրյալի՝ տուն-ինտերնատի տնտեսվարՎանուշ Մխեյանիմեղքն ապացուցվել է, նա դատապարտվել է ազատազրկման, հեղափոխությունից հետո իշխանության կողմից կիրառվածհամաներման արդյունքում տարեց տնտեսվարն ազատվել է պատասխանատվությունից:

Հատկանշական է, որ Երևանի «Թիվ 1 տուն ինտերնատը» միշտչարաշահումների դեպքերովներգրավված է եղել զանազան քրեական գործերում,և, եթե նախկին տնօրենների գործով մեղքերն ապացուցվել են, ապա այս մեկի՝ Վահան Զուրաբյանի մասով 2 վարույթներն էլ կարճվել են հանցակազմի բացակայության հիմքերով, և իրեն վերագրված որևէ արարքում Զուրաբյանն այդպես էլմեղավոր չի ճանաչվել:

Նշենք, որ ինչպես Քննչական կոմիտեն, այնպես էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգիներսում վերջերս հիմնած մոնիտորինգիծառայության շնորհիվ մի շարք բացահայտումներ է արել: Արդյունքում՝ «Թիվ 1» տուն- ինտերնատը մի քանի անգամ ՝ նախկին գրեթե բոլոր տնօրենների գործով, հայտնվելէ Գլխավոր դատախազության թիրախում:2017 թվականինԴատախազությունը բացահայտեց նախկին տնօրեն Խաչիկ Սարգսյանի թույլ տվածչարաշահումները՝ «Երևանի թիվ 1» տուն-ինտերնատում իր պաշտոնավարման 2014-2016թթ. ժամանակահատվածում:Նրա նկատմամբ հարուցվածքրեական գործի շրջանակներում Խաչիկ Սարգսյանն ընդունեցիր մեղքը և ամբողջությամբ վերականգնեց պետությանը հասցված վնասը:

Չարաշահումների հիմքով մեկ այլ քրեական գործ է եղել նաև 2011-2014թթ. պաշտոնավարած տնօրենի՝ Արմեն Գյուրջյանի նկատմամբ:

Ա. Գյուրջյանը տուն-ինտերնատի խնամյալների դեղորայքի դուրսգրման հաշվին էր փողեր յուրացրել, ինչպես նաև ճաշացուցակներում ավելացրել էր խնամյալների թիվը և դուրս գրել՝սննդի համար ավելի գումարներ: Այս ամենի հետևանքով՝ տուն-ինտերնատը կրել է 4.3 մլն դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.3 մլն դրամը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ