23 04 2019

Պատգամավորը՝ ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին․ «Հրապարակ»

Պատգամավորը՝ ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում դադարեցնել, այո՞․ հարցրինք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանին։ «Հարցը, այո, մենք քննարկել ենք, բայց դա չի նշանակում, որ ծանր են տարել»: Քննարկման ընթացքում խոսվել է նաև, որ պետք չէր նման հայտարարություն անել, որովհետև այն, փաստացի, Ռուսաստանի դեմ էր։

«Ուրեմն` Ռուսաստանի դեմ ուղղորդում են էն լրատվամիջոցները, ովքեր արհեստականորեն փորձում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ չեղած տեղից պատմություն սարքելով, այն լրագրողները, ովքեր տարրական գիտելիքներ չունեն լրագրությունից, ովքեր հարցը չեն զանազանում հայտարարությունից և պնդում են, որ ես նման հայտարարություն եմ արել, այնինչ ես վերահասցեագրել եմ ընտրողների հարցը` հանձնաժողովում տեղի ունեցող քննարկմանը, և ես ներկայացրել եմ կամ վերահնչեցրել եմ այն հեռուստաալիքների անունները, որոնք տրվել են հանձնաժողովի նախագահի կողմից. ընդամենը սա է եղել»:

Այսինքն` Դուք նման կարծիք չեք արտահայտել։ «Դա իմ կարծիքը չի եղել, երկրորդեմ` ես ընտրողների հարցն եմ վերահասցեագրել հանձնաժողովի նախագահին, և ես չեմ էլ արձագանքել նրա պատասխանին»: Եվ, այնուհանդերձ, Ձեզ ասվե՞լ է` ինչպես ստեղծել եք այս «քաոսային» իրավիճակը, այդպես էլ փորձեք հարթել։ «Ոչ մի քաոսային իրավիճակ չի ստեղծվել, և եթե Դուք լսել եք վարչապետի մի քանի օր առաջ պատասխանը` նա հստակ արտահայտվել է այդ հարցի մասին»: Դե, ասում են` անգամ Պեսկովն է խնդրով անհանգստացած եղել։ «Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ` չգիտեմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ