««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն հարցին, որ «Գազպրոմ Արմենիայում» զանգվածային կրճատումներ են նախատեսվում՝ պայմանավորված գազի գնի մատակարարման 15 տոկոս ավելացմամբ և այն հանգամանքով, որ ընկերությունը իր ներքին ռեսուրսների հաշվին գոնե առայժմ չի բարձրացնի ներքին սպառողներին տրվող գազի գինը:
Թերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիայում» նախատեսում են կրճատել հիմնականում տեսուչների, հսկիչների, հավաքարարների և նման՝ ոչ բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցների, այսինքն՝ հիմնականում «սևագործ» հատվածին, իսկ բարձր աշխատավարձ ստացող «վերևների» մասին՝ ոչ մի խոսք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը