18 04 2019

Սորոսականները՝ ԱԱԾ-ի դեմ․ ո՞վ կհաղթի․ «Հրապարակ»

Սորոսականները՝ ԱԱԾ-ի դեմ․ ո՞վ կհաղթի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, և նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։

Նախ, այդ լուրի արտահոսքն են ապահովել, որ աղմուկ բարձրանա և Սանասարյանին պաշտպանողները համախմբվեն, ապա ֆեյսբուքյան ակտիվ գործունեություն են ծավալել՝ Դավիթին պաշտպանելու համար և սկսել են ակտիվորեն քննադատել ԱԱԾ-ին, հարցազրույցներ տալ։

Իսկ երբ տեղեկացել են, որ Սանասարյանին պատրաստվում են կալանավորել, ուղղակի դիմել են ակտիվ գրոհի՝ մտել են վարչապետի մոտ և պահանջել են աշխատանքից ազատել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Երեկ երեկոյան իրավիճակը շատ սուր էր, այսօր պարզ կլինի, թե Փաշինյանն ինչ որոշում է կայացրել»,:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ