«Ժողովուրդ»-ը գրում է․ «Զարթոնքի նախկին համայնքապետ Պարույր Սարգսյանի թոռանը՝ Նարեկ Սարգսյանին, ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Նարեկ Մելքոնյանին կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Զարթոնք համայնքում կրակոցներ արձակելու համար նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հատկանիշներով: Մինչև այդ հրաժարական էր ներկայացրել նրա պապը՝ Պարույր Սարգսյանը, իսկ նախօրեից էլ գյուղում ցույցեր էին արդեն Նարեկ Մելքոնյանին ազատ արձակելու պահանջով:
«Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել գյուղապետարանում անցկացված ստուգումներից: Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները ստուգումներ են անցկացրել և հայտնաբերել վարչարարական խախտումներ:
Չգոհանալով արդյունքներից՝ գյուղացիներն էլ այս անգամ պահանջել են աուդիտ անցկացնել արդեն դպրոցում, որի տնօրենը նախկին գյուղապետի դուստրն է: Եվ մեր տեղեկություններով՝ նրանց դիմումում հիմնավորումը հենց միայն դա է եղել, այլ պատճառ աուդիտ անելու գյուղացիները չեն էլ նշել:
Հավելենք, որ Պարույր Սարգսյանը մտադիր է կրկին առաջադրվել սեպտեմբերին կայանալիք ընտրություններին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը