16 04 2019

Գազը չի թանկանա տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին․ «Ժողովուրդ»

Գազը չի թանկանա տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը փորձելու է գազի սակագինը բնակչության համար անփոփոխ պահել հայ-վրացական սահ­մանին 15 դոլարով բարձրանալուց հետո, սակայն սա իրականացնելու է՝ նվազեցնելով ծախսերը: Այդ ճանապարհին «Գազպրոմ Արմենիան» կրճատելու է աշխատակիցների թիվը: Բայց նրանք կրճատումներն անելու են ոչ թե կենտրոնական ապարատի, այլ տեսուչների հաշվին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տեսուչները մի քանի օրից կստանան աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումները: Մեր հարցին, թե արդյոք այդ ազատումները կապվա՞ծ են գազի սակագնի սահմանային թանկացման հետ, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից փոխանցեցին. «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցե­րը»:

Փաստորեն, ստացվում է, որ ընկերությունը որոշել է սպառողների համար գազի գինը չբարձրացնել՝ տեսուչներին աշխատան­քից ազատելու հաշվին: Մինչդեռ, ըստ մասնագետների, գազի սակագինը հնարավոր է անգամ նվազեցնել՝ ընկերության ծախսե­րի օպտիմալացման, կորուստների կրճատման և շահութաբերության նորմայի իջեցման հաշվին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ