06 04 2019

Փաշինյանը հանձնարարել է առանց համաձայնեցնելու թիվ չհրապարակել․ «Փաստ»

Փաշինյանը հանձնարարել է առանց համաձայնեցնելու թիվ չհրապարակել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են անհանգստացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, ՎԿ ղեկավար Ստեփան Մնացականյանին ավելի ու ավելի հաճախակի են տեսնում կառավարության թիվ մեկ մասնաշենքում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ կոնսուլտացիաներ անելիս:

Ըստ տեղեկությունների, սա արվում է անձամբ վարչապետի հրահանգով: Լուրեր կան, որ հենց Ավինյանի հետ համաձայնեցնելուց հետո է միայն Մնացականյանը հրապարակում «պաշտոնական» տվյալները:

Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանը հանձնարարել է, որ առանց համաձայնեցնելու որեւէ թիվ չհրապարակեն: Սակայն դա ոչ այնքան թվեր «նկարելու» համար է, որքան բացասական եւ դրական ցուցանիշները համադրելու եւ հանրությանը «տնտեսական հեղափոխության» շրջանակներում պատշաճ մատուցելու համար:

Ի դեպ, առաջին եռամսյակում ունեցել ենք փաստացի գնաճ, ինչը «տնտեսական հեղափոխության» չափանիշներին միանշանակ չի համապատասխանում: Հենց դրա համար էլ վերջին օրերին պարբերաբար հրապարակ են նետվում դրական ցուցանիշներ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում;

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ