05 04 2019

Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ սպառնալիքի ոճով խոսել․ «Ժամանակ»

Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ սպառնալիքի ոճով խոսել․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարու­նակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի: 

Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ըն­կերությունից գնում են ծա­վալով և հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է ար­ժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փո­խում է գազի խտությունը և ըստ դրա էլ կշիռը:

«Վարչապետը երևի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նա­յում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը»,-գրում է թերթը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ