«Ժողովուրդ»-ը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայությունն իր գոյության այս մեկ տարվա ընթացքում ընդամենը բացահայտումների 7 դեպքի վերաբերյալ է գրություն ուղարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած 2018 թվականի գործունեության մասին հաղորդումից տեղեկացավ, որ Պետական վերահսկողական ծառայության դիմումների հիման վրա արդեն քրեական գործեր են հարուցվել: Դրանցից ամենաաղմկահարույցը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում հայտնաբերված դեպքն է՝ մոտ 600 մլն դրամ արժողության տրանսֆորմատորի անհետացման վերաբերյալ: Մյուս դեպքերը վերաբերում են ավելի մանր գործերի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը