03 04 2019

Արմեն Սարգսյանը ոչ մի անշարժ ու շարժական գույք չունի. «Փաստ»

Արմեն Սարգսյանը ոչ մի անշարժ ու շարժական գույք չունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է մարտի 28-ին:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախագահը չի հայտարարագրել ո՛չ անշարժ և ո՛չ էլ շարժական որևէ գույք: Նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի վերաբերյալ:

Նախագահի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 5 500 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցը նվազել է՝ կազմելով 5 400 000 եվրո: ՀՀ նախագահի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 8 379 608 ՀՀ դրամ:

Հավելենք, որ Ա. Սարգսյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրում առկա դրամական միջոցների վերաբերյալ տվյալներն էապես չեն տարբերվում 2018թ. տարեկան հայտարարագրից: 2017թ. հարկային տարվա սկզբում դրամական միջոցը կազմել է 5 700 000 եվրո: Իսկ 2016թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցն ավելի մեծ թիվ է կազմել՝ 6 150 000 եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ