«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգում եւ ավելացնել դրույթ, ըստ որի ԱԺ յուրաքանչյուր գումարման ընթացքում մեկ նիստը լինի արտագնա եւ անցկացվի որեւէ մարզում, իսկ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերեն այդ մարզին: Պատգամավորն իր այս առաջարկը հիմնավորում է տարածքների համաչափ զարգացմամբ:
Ստացվում է, որ պատգամավորները պետք է անպայման Արագածոտնի մարզում նիստ անեն, որպեսզի հիշեն Արագածոտնի մարզի խնդիրների մասին, էլ չենք ասում այն մասին, որ ԱԺ կողմից ընդունված օրենքները չունեն մարզային նշանակություն եւ հավասարապես տարածվում են բոլոր մարզերի վրա: Իսկ եթե առաջնորդվենք պոպուլիզմի սկզբունքով, ապա կարելի է առաջարկել, որ ԱԺ նիստերը ընդհանրապես անցկացվեն գյուղերում, որովհետեւ այդ դեպքում պատգամավորները կմտածեն նաեւ գյուղերի մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը