«Ժողովուրդ»-ը գրում է․ «Չնայած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը մարտի 21-ից մուտք է արվել Ազգային ժողով, սակայն մինչև այժմ այն որևէ հանձնաժողովում չի քննարկվել: Ավելին՝ դեռ պատգամավորներն էլ հստակ չգիտեն, թե երբ է նախագիծը քննարկվելու: Մասնավոր զրույցներում պատգամավորներից շատերը ենթադրում էին, թե այդ նախագիծը պետք է որ քննարկվի ապրիլի 15-ին մեկնարկող քառօրյայում, սակայն մինչ այժմ էլ որևէ հանձնաժողովի նախագծերի բաժնում այն ընդգրկված չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորները կամուկացի մեջ են, թե ինչպես դասավորեն իրենց հնարավոր գործուղումները, որպեսզի և հանձնաժողովում, և ԱԺ նիստում այդ քննարկմանը մասնակցեն: Ընդ որում, խոսքն ընդդիմադիր պատգամավորների մասին է, որոնք ամեն գնով որոշել են ներկա լինել նախագծի քննարկմանը, քանի որ շատ հարցերում համաձայն չեն և պատրաստվում են օգտագործել առիթը քննադատելու համար: Այնպես որ, նախագծի քննարկումը թեժ է անցնելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը