02 04 2019

Նոր Հայաստանի նոր թանկացումները. «Փաստ»

Նոր Հայաստանի նոր թանկացումները. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում նկատելի են որոշ ապ­րանքատեսակների թանկացումները, այդ թվում` երշիկեղենի շուկայում: Մասնավորա­բար, թանկացել է «Բեկոն» ընկերության մսամթերքը:

«Փաստ» թերթի տեղեկություն­ներով, սակայն, այս թանկացումը պայմանավորված է ոչ թե ինչ-ինչ հումքային ապ­րանքների թանկացմամբ, արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ և այլն, այլ մանրածախ վաճառքով զբաղվողներին շա­հագրգռելու միտումով:

Ըստ էության, մեծա­ծախ հանձնման գները մնացել են նույնը, իսկ մանրածախ վաճառքինը` ավելացել: Գնի «թանկացած» մասն ամբողջությամբ մնում է վաճառողներին (հասանելիք տոկոսից բա­ցի), որպեսզի վերջիններս սպառողի հաշվին առավել շահագրգռված լինեն վաճառել հենց տվյալ ֆիրմայի մսամթերքը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ