«Իրավունք»-ը գրում է․ «Երկրի թիվ մեկ քաղաքական ինստիտուտը՝ խորհրդարանի շենքը, վերածվել է «կոմունալկայի»: Թվում էր, որ այստեղ հավաքված տիկնայք և պարոնայք օրենսդիրները պետք է զբաղվեն լուրջ աշխատանքով, սակայն տպավորությունը բոլորովին այլ է: Նորաթուխ օրենսդիրներն իրենց զգում են, ինչպես հանրակացարանում, երբեմն անգամ նրանց սենյակներից լսվող կչկչոցներից ու հռհռոցներից անգամ ԱԺ աշխատակիցներն ու լրագրողներն են վեր թռնում: Պատկերացրեք, օրինակ, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունում է որևէ դեսպանի կամ արտասահմանյան հյուրի հանձնաժողովում, իսկ ոչ հեռու սենյակում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, երկրի առաջին աներձագ Հրաչյա Հակոբյանի սենյակում քեֆ-ուրախություն է այն աստիճան, որ ամբողջ միջանցքում իր և օգնականների ձայներն են թևածում: Սակայն սա դեռ ամենը չէ, «կոմունալկա» հիշեցնող միջանցքներում էլ հաճախ «կուչկված» իշխող քաղաքական ուժի տղերքն են, որոնք սկսում են դեսից-դենից «գյալաջի» անել ու հռհռալ: Այսպես էլ անցնում են օրերը Ազգային ժողովում՝ կյանքը ուրախ, ապրուստը՝ ձրի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը