30 03 2019

Իշխող ուժը յուրովի է մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը. «Ժողովուրդ»

Իշխող ուժը յուրովի է մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում առաջին փորձից տապալվեց արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քվեարկության դրվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների փաթեթում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու հարցը:

Նախատեսված ժամին նիստերի դահլիճում իշխող ուժից հաշված թվով պատգամավորներ էին ներկա։ Իսկ շատերն էլ, լինելով դահլիճի մոտ, ներս չէին մտել՝ ըստ ամենայնի զգուշացվելով, որ չպետք է մասնակցեն նիստին:

Արդեն ժամեր անց նրանք ԱԺ նիստին մասնակցելու հրահանգ ստացան։ Ավելին` երեկ Արցախ մեկնել պատրաստվող պատգամավորների խմբին ճանապարհի կեսից ետ են կանչել քվորում ապահովելու համար: Առավոտյան գրանցվածներին էլ չէին հասցրել զգուշացնել չգրանցվել եւ չմտնել դահլիճ։

Ինչեւէ, երկրորդ փորձից քվորում ապահովելն ու նիստն անցկացնելը հաջողվեց։ Իսկ հիմա իշխող ուժի պատգամավորները յուրովի են մեկնաբանում «նոր թեկնածու» եզրույթը` ըստ այդմ փորձելով ապացուցել, թե փաստաբան Վահե Գրիգորյանը կրկին կարող է առաջադրվել որպես ՍԴ դատավորի թեկնածու»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ