«Ժամանակ»-ը գրում է․ «Հեղափոխությունից հետո նոր Հայաստանում ՊԵԿ պաշտոնյաներն այնքան են հեղափոխվել, որ արդեն չեն թաքցնում իրենց բիզնեսները։ Պաշտոնին զուգահեռ՝ բիզնեսով են զբաղվում բացահայտ, հրապարակային։
Այդպիսի պաշտոնյաներից է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի փեսայի՝ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի գլխավոր տեսուչ Գոռ Մկրտչյանի քույրը՝ Լիլիթ Մկրտչյանը, ով ՊԵԿ-ում պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ՝ աշխատեցնում է իրենց պատկանող բիզնեսը՝ Meat Market-ը, ինչպես նաև տուրիստական գործակալությունը։
Լիլիթ Մկրտչյանը բացահայտ՝ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրենց խանութը, սննդատեսակները և նշել է, որ Meat Market-ի և LiGo Tour-ի հիմնադիր սեփականատերն է։
Նշենք, սակայն, որ Հարկային ծառայության մասին օրենքն արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտամանկավարժական գործունեությունից։ Ընդգծենք, որ եթե Լիլիթ Մկրտչյանը չլիներ Մաշադյանի փեսայի քույրը, անմիջապես ծառայողական քննությամբ կհեռացվեր ՊԵԿ-ից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը