29 03 2019

Սիրիայում ՀՀ առաքելության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է ծրագրերից․ «Հրապարակ»

Սիրիայում ՀՀ առաքելության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է ծրագրերից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայ խաղաղապահների ներկայացուցիչը մեզ պատմեց, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղա­ղապահների, Սիրիա մեկնած մեր առաքելությունը շատ վատ կենցա­ղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների և անվտանգության առու­մով, այլև տարրական սնվելու՝ «իրենց հետ տա­րած պահածոներն են ուտում»: Իսկ Սիրիա մեկնե­լու արդյունքում ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ համագործակցության շատ ծրագրերից, և մտա­վախություն ունեն, որ Աֆղանստան և Կոսովո մեկնող հայ խաղաղապահների «ծառայություննե­րից» էլ կարող են առաջիկայում հրաժարվել:

«Սի­րիա առաքելություն ուղարկելը շատ մեծ վնաս պատճառեց մեզ»,- ասաց մեր զրուցակիցը: Այս օրերին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ-ում է, և որոշ հույսեր ունեն, որ նա կկարողանա հարթել այս իրավիճակը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ