27 03 2019

Թվանկարչություն՝ տնտեսական անկումը քողարկելու համար․ «Ժամանակ»

Թվանկարչություն՝ տնտեսական անկումը քողարկելու համար․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի ազգային-վիճակագրական ծառայությունը հավաստիացնում է, թե այս տարվա հունվար-փետրվարին շինարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 21,6 տոկոս աճ է արձանագրել:

Շինարարական ընկերությունների ղեկավարները պնդում են, որ սա կատարյալ հորինվածք է, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո շինարարություն կատարելը դարձել է գրեթե անհնար. Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է շինթույլտվություն տալ՝ ամեն անգամ ներկայացնելով տարբեր պատճառաբանություններ:

Այս պահին ընթացքի մեջ են միայն այն շինարարական նախագծերը, որոնք սկսվել են նախորդ իշխանության օրոք, չնայած դրանց մի մասն էլ կասեցվել է տարբեր դիմում-բողոքների պատճառով:

Այնպես որ, շինարարության աճը նկարվել է տնտեսական անկման իրական պատկերը քողարկելու համար:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ