26 03 2019

Ազատ Արշակյան-Գուրգեն Եղիազարյան՝ մարկեսյան պատմություն․ «Հրապարակ»

Ազատ Արշակյան-Գուրգեն Եղիազարյան՝ մարկեսյան պատմություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Գրեթե էզոտերիկ` մարկեսյան պատմություն է տեղի ունեցել ուրբաթ օրը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության բանավեճային տաղավարում, ուր բանավիճող կողմերն էին Գուրգեն Եղիազարյանն ու Ազատ Արշակյանը:

Բուռն բանավեճի ավարտից հետո Ազատ Արշակյանն իր վաղեմի ընկեր Գուրգեն Եղիազարյանին ասել է․ «Լավ, էլի, Գուգո, որ Նիկոլն ուրիշ բան արած չլինի, հենց միայն որ սրտի օպերացիան դարձրել է ձրի, էդ ահռելի գործ է»: Մի քանի րոպե այդպես սրտամոտ զրույցից հետո Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է՝ շտապօգնությունը հեռուստաընկերությունից նրան ուղիղ տարել է Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, ուր շատ շտապ սիրտը ստենտավորել են:

Սակայն շարունակությունն ավելի հետաքրքիր է. նրան ուղեկցող Գուրգեն Եղիազարյանին պարտավորագիր են տվել ստորագրելու` ապագա մուծումների մասով: Եղիազարյանն ասել է, որ շտապօգնությունն է բերել, Ազատն էլ ասում էր` վիրահատությունն անվճար է, ի՞նչ պարտավորագրի մասին կարող է խոսք լինել: «Դա վերաբերում է ընդհանուր արժեքի 50 տոկոսին»,- բացատրել են Եղիազարյանին։ Եղիազարյանը չի համաձայնել: Քիչ հետո եկել, վերջինիս տեղեկացրել են․ «Թուղթ ենք գտել, որ իրեն ձրի է հասնում վիրահատությունը»:

«Ազատ Արշակյանի վիճակն արդեն լավ է, ինձանից առույգ է. երեկ դուրս են գրել»,- մեր հարցին, թե ինչպես է Ազատը, պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ