26 03 2019

1․5 ամսում՝ 17 խոշոր բացահայտում․ «Փաստ»

1․5 ամսում՝ 17 խոշոր բացահայտում․ «Փաստ»

«Փաստ-ը գրում է․ »««Փաստ» թերթի ուսումնասիրություններն ուշագրավ արդյունք­ներ են ի հայտ բերել ոստիկանության բացահայտումների առու­մով: Մասնավորաբար, պարզվում է, որ միայն 2019 թ. փետրվարի սկզբից մինչև մարտի 21-ն ընկած ժամանակահատվածը ոստի­կանության ծառայողների կողմից բացահայտվել և լուսաբանվել է յուրացումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահ­ման 17 դեպք: Սա աննախադեպ ցուցանիշ է: Ուշագրավ է, որ դրանց մեջ զգալի տեղ են զբաղեցնում ՏԻՄ մարմիններում կամ դպրոցներում չարաշահման դեպքերը: Սակայն ամենախոշոր բա­ցահայտումներից մեկը վերաբերում է «Բարձրավոլտ էլեկտրա­կան ցանցերին», որի տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութե­րով պարզվել է, որ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24 կմ հա­ղորդալար:

Չարաշահումներ են բացահայտվել Մարմաշեն, Օծուն, Մուսալեռ, Ուշի, Ջիլ, Շամլուղ համայնքների ղեկավարների և այլ պաշտոնատպր անձանց գործողություններում, Գյումրու շախմա­տի դպրոցում (մոտ 8 մլն դրամ), Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում», Գյումրու քաղաքապե­տարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրո­ցում» (23 մլն դրամ), Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոցում (16 մլն դրամ) և այլն:

Այս ժամանակաընթացքում բացահայտվածների շարքում են նաև ԵՊՀ-ում կատարված ապօրի­նությունները (27 մլն դրամ)»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ