«Ժամանակ»-ը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում պարգևավճարների մասով բարձրացված աղմուկից հետո նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մեծ ժողով է հրավիրել և շարքային աշխատողներին տեղեկացրել, որ այլևս պարգևատրումներ չեն լինելու նրանց համար:
Մաշադյանը աշխատողներին հասկացրել է, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով: «Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի»,- բառացիորեն ասել է Մաշադյանը և հասկացրել, թե ով դժգոհ է, որ միայն մաքուր աշխատավարձն է ստանալու առանց պրեմիաների, կարող է դիմում գրել ու գնալ՝ դուռը բաց է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը