23 03 2019

Լարված հարաբերություններ՝ ԱԺ հանձնաժողովներում․ «Փաստ»

Լարված հարաբերություններ՝ ԱԺ հանձնաժողովներում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նոր ձևավորված խորհրդարանում ամեն ինչ «հալած յուղի» նման է գնում, մասնավորաբար, այն հանձնաժողովները, որոնց ղեկա­վարներն իշխանության ներկայացու­ցիչներն են, միմյանց նկատմամբ, այսպես ասած, վերապահումներ ունեն: «Փաստի» տեղեկու­թյուններով՝ մասնավորաբար բավա­կանին լարված են ԱԺ արտաքին հա­րաբերությունների մշտական հանձ­նաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և Եվրաինտեգրացիայի հար­ցերով հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հարաբերություննե­րը:

Թեպետ «ԱԺ կանոնակարգ» օրեն­քով ԵՄ հետ փոխհարաբերությունների կանոնակարգման գործառույթը հատ­կացվեց Եվրաինտեգրացիայի հանձ­նաժողովին, և Արտաքին հարաբերու­թյունների հանձնաժողովն այդտեղ փաստացի անելիք այլևս չունի, այդու­հանդերձ, Ռուբինյանը ԱԺ-ի եվրոպա­կան օրակարգում փորձում է Եղոյանից առաջ ընկնել: Օրինակ՝ Գերմանի­այի Դաշնություն կատարած այցի ժամանակ Արարատ Միրզոյանն իր հետ պատվիրակության կազմում ընդգրկեց հենց Ռուբինյանին, այլ ոչ թե Եղոյանին՝ չնայած Գերմանիայում օրակար­գի մի զգալի մասը վերաբերում էր ԵՄ հետ հարաբերություններին:

Դժվար է ասել՝ Ռուբինյանը Եղոյանից ավելի ազդեցի՞կ է, թե ուղղակի հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նա գոնե ԱԳ փոխնախարար է եղել, այդ պատճառով Եղոյանից ավելի կոմպետենտ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ