21 03 2019

Պետդեպը փաստում է՝ Ամուլսարի աշխատողների իրավունքնե­րը չեն պաշտպանվել․«Հրապարակ»

Պետդեպը փաստում է՝ Ամուլսարի աշխատողների իրավունքնե­րը չեն պաշտպանվել․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱՄՆ Պետդեպարտամենտն օրերս հրապարակեց Հա­յաստանում մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը: Նման զեկույցներում հայաստանյան շրջանակնե­րում սովորաբար ուշադրություն է դարձվում քաղաքական հատվածներին, ժողովրդավարության, կոռուպցիայի հետ կապված հարցերին:

Այս տարվա զեկույցում շատերի աչքից կարծես վրիպել է մի կարևոր դրվագ: «Աշխատողների իրա­վունքներ» բաժնում Պետդեպարտամենտի զեկույցը առանձին պարբերությամբ անդրադարձել է Ամուլսարի խնդրին: Թեև ընկերության անունը չի նշվում, բավականին հստակ է, որ խոսքը «Լիդիան» ընկերության և Ամուլսարի ծրագրի մա­սին է:

Այսպես, զեկույցում նշվում է. «Մեկ առանձին դեպքով հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և կապալառուները զրկվել են աշխատելու իրավունքից՝ ցուցա­րարների կողմից ճանապարհները փակելու հետևանքով: Ճանապարհների շարունակական, մի քանի ամիս տևող շրջափակումը հանգեցրել է աշխատանքների դադարեցման, ինչն իր հերթին բերել է ընկերության և կապալառուների մոտ 1400 աշխատատեղերի կրճատմանը»:

Այս կարճ պարբերությամբ ԱՄՆ Պետդեպը, փաստո­րեն, փաստում է, որ ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների աշխատանքային իրավունքնե­րը: Թերևս հասկանալի կլիներ, եթե Ամուլսարը փակ լիներ կառավարության որոշմամբ, և 1400 մարդ աշխատանքից զրկված լիներ որևէ իրավական հիմնավորմամբ: Բայց ԱՄՆ Պետդեպը շեշտում է, որ մարդիկ զրկվել են աշխատանքի իրավունքից՝ ցուցարարների կողմից ճանապարհները փակե­լու հետևանքով: Այն հանգամանքը, որ Պետդեպը զեկույցում նշում է, որ ճանապարհները փակ են մի քանի ամիս, ևս թա­փանցիկ ակնարկ է, որ կառավարությունը չի կատարում իր իրավական պարտավորությունները սեփական երկրի քաղա­քացիների աշխատանքային իրավունքների հանդեպ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ