20 03 2019

Վարչական համաներում է սպասվում․ «Ժողովուրդ»

Վարչական համաներում է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներում կլինի: Դա է են­թադրում այն համանուն նախագիծը, որը կառավարության կողմից արդեն ներկայացվել է խորհրդարան: 

Մասնա­վորապես, նախագծերի ընդունման դեպքում 36-44 տոննա ընդհանուր զանգվածի գերազանցման համար թույլտվություն չի պահանջվելու, և առանց թույլտվության ծանրաքաշ տրանսպորտային միջոցով փոխադ­րումների իրականացման համար սահ­մանված վարչական պատասխանատ­վության միջոցը նույնպես հանվել է: 

Նա­խագծով նախատեսվում է նաև առանց համապատասխան լիցենզիայի մարդատար-տաքսի ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել ՀՀ տրանսպորտային տեսչու­թյան կողմից իրականացված վերահսկո­ղության արդյունքում վարչական ակտե­րով նախատեսված տուգանքի գումար­ներից, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսե­րը վճարելու պարտականությունից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ